Կորնավիրուսով ջրաքիսների վարակը, Դանիայից բացի, գրանցվել է եւս հինգ պետություններում, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Այդ երկրներն են՝ Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը եւ Շվեդիան:
«Ջրաքիսները վարակվել են վարակված մարդկանց հետ շփվելուց հետո»,- հաղորդում է կազմակերպությունը:
Նշվում է, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ինչպես այս տեսակի կենդանիների միջեւ, այնպես էլ ջրաքիսներից մարդուն: Միեւնույն ժամանակ, վիրուսի միջտեսակային տեղաշարժը դրանում գենետիկ փոփոխություններ է առաջացնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամռան սկզբից մինչեւ հոկտեմբերի կեսը Դանիայում գրանցվել է ջրաքիսներից մուտացված կորոնավիրուսով մարդկանց վարակման 214 դեպք: Երկրի իշխանություններն ընդգծել են, որ վիրուսի նոր ձեւը առաջացնում է հակամարմինների թույլ արտադրություն` վտանգելով պատվաստանյութ ստեղծելու ջանքերը: Նրանք որոշել են ոչնչացնել երկրի բոլոր՝ 15-17 միլիոն ջրաքիսներին։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 48,7 միլիոն դեպք: Համավարակը խլել է ավելի քան 1,234 միլիոն մարդու կյանք:




























