Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ չի շնորհավորի Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նախքան ընտրական գործընթացի ավարտը, հաղորդում է Reuters-ը:
«ԱՄՆ ընտրությունների նկատմամբ ամենայն հարգանքով՝ մենք պատրաստվում ենք սպասել, քանի դեռ չեն լուծվել իրավաբանական հարցերը: Ես չեմ կարող շնորհավորել այս կամ այն թեկնածուին: Ես ցանկանում եմ սպասել ընտրական գործընթացի ավարտին»,-հայտարարել է Մեքսիկայի նախագահը:
Հայտնի է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով նախագահական ընտրությունների արդյունքները:
Մեքսիկայի նախագահը կապել է իր զգուշավորությունը սեփական փորձի հետ, երբ 2006 եւ 2012 թվականներին բողոքարկել էին երկու նախագահական ընտրություններում նրա հաղթանակը նախքան 2018 թվականին հաղթելը:
Նա հավելել է, որ լավ հարաբերություններ է պահպանում ինչպես ԱՄՆ գործող նախագահի, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հետ:





























