Վորոնեժում ձերբակալել են ժամկետային զինծառայող Անտոն Մակարովին, ով կասկածվում է 3 զինվորականի սպանության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղի է ունեցել Բալթիմոր օդանավակայանում: ՔԿ տեղեկություններով՝ 20-ամյա Մակարովը նախ կացնով սպանել է մայոր Սերգեյ Երմոլաեւին եւ տիրացել նրա ատրճանակին: Ապա նա գնդակահարել է եֆրեյտոր Սերգեյ Կաժոկինին եւ շարժային Նինայիլ Աքթալիեւին, ինչպես նաեւ վիրավորել եւս մեկ մարդու:

Մակարովին հաջողվել է թաքնվել: Քրեական գործ է հարուցվել սպանության եւ զենքի հափշտակման փաստով:

Միջադեպի պատճառը կարող էր լինել նյարդային խանգարումը: