Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում նաև արցախցի կանայք, որոնք ևս պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Արցախցի մի կին, որ Կառավարության շենքի մոտ էր եկել երեխան գրկին, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասաց.
«Հասկացող չկա, ինքը նայում է, չի հասկանում: Իր կինը, երեխան իր մոտ են, բայց իմ երեխան անհայր է: Թող էն ժամանակ ծախեր հողերը, երբ իմ ամուսինը տանը կողքիս նստած էր»,-նշեց նա:




























