SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն ավելացել է` հասնելով 199.9 միլիարդ դոլարի, վկայում է Bloomberg Billionaires Index (BBI): Նա կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել: Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից (194.2 միլիարդ դոլար), ով փետրվարի 17-ին վերադարձել էր առաջին տեղ, գրում է «Կոմերսանտ»-ը:
Իլոն Մասկը BBI-ը գլխավորել էր 2021 թվականի հունվարի 7-ին, մինչ այդ 2017 թվականից ի վեր աշխարհի ամենահարուստ մարդ էր համարվում Ջեֆ Բեզոսը: Իլոն Մասկը վարկանիշի երկրորդ հորիզոնականում էր հայտնվել 2020-ի նոյեմբերին` առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից:





























