Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները հունիսի 22-ին վավերացրել են Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կնքված պայմանագիրը, որով ամրապնդվում է երկու երկրների միջեւ պետական սահմանը Կասպից ծովից մինչեւ Վրաստան:
Հավելյալ փաստաթղթերում նշվում է, որ սահմանի գիծը որոշվում է նախկին Դաշղստանի Ինքնավար ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում:
Պայմանագիրը ստորագրվել էր Բաքվում 2010թ. սեպտեմբերի 3-ին: Ռուսաստանն առաջին երկիրն է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի պայմանագիր ունի: Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկու երկրների միջեւ տարածքային հավակնություններ չկան:
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջե պետական սահմանի երկարությունը կազմում է 284 կիլոմետր:




























