Մի քանի օր տեւած դադարից հետո շաբաթ երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջեւ կրկին բողոքի ցույց է նշանակված, որը պահանջում է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հրաժարականը, հայտնում է «Sputnik- Վրաստան»-ը:
Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին հուլիսի 5-ից հետո, երբ Թբիլիսիում ԼԳԲՏ հակառակորդների ակցիան անկարգությունների վերաճեց: Իրավիճակը սրվեց ընդդիմության հանրահավաքի ընթացքում դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր, Pirveli հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավի մահից հետո, որը դեպքից մի քանի օր անց մահացավ: ՆԳՆ-ն առաջ է քաշել թմրանյութերի գերդոզավորման վարկածը, մինչդեռ ընդդիմությունն ասում էր, որ նա « համակարգի զոհ է դարձել» եւ իշխանություններին մեղադրել է բռնության խրախուսման մեջ:
Ինքը` Իրակլի Գարիբաշվիլին, հանրահավաքից մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ հրաժարական չի տալու, լրագրողներին մեղադրել է օպերատորի մահվան թեմայի շահարկման մեջ եւ ասել է, որ բողոքի նոր ալիքի հետեւում կանգնած է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:





























