«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի 2012 թվականի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ Նա նշել է, որ խորհրդարանական ընտրությունները պարտականությունների մի ձեւ է, որից չի կարող հրաժարվել «Ժառանգությունը»։
""Ժառանգությունը" պատկանում է ռեալ կուսակցությունների շարքին։ Նա տանում է իր խոսքը, համալրում է իր շարքերը, որպեսզի փոփոխություններ կարողանանք մտցնել։ Իշխանափոխության մեր բանաձեւը տարբերվում է մնացածներից։ Մենք պահանջում ենք համակարգային իշխանափոխություն",- ասաց Ալավերդյանը։ Նա համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի։


























