Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովը եւ Սաֆար Աբիեւը մայիսի 27-ին քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Իրինա Կովալչուկը։ Սաֆար Աբիեւը Մոսկվայում է աշխատանքային այցով։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների վերջին հանդիպումը կայացել է մայիսի 11-ին, երբ Անատոլի Սերդյուկովը այցելել էր Ադրբեջան։


























