ՀՀ կառավարությունն իր մայիսի 27-ի նիստում որոշում է ընդունել ֆինանսավորել հունիս ամսվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը: Ըստ այդմ, ԿԸՀ-ին է հատկացվել 16.211.595 դրամ, իսկ ոստիկանությանը` 2.573.128 դրամ։

Բացի այդ, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան` գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել հինգ անձի։

ՀՀ օրենսդրության համաձայն` կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել Գեղարքունիքի մարզի ""Բի-բի-ջի" բժշկական կենտրոն" եւ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին։