Առաջին հանրապետությունը Երրորդ հանրապետության կայացման հարցում մեծ նշանակություն ունի՝ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը՝ խոսելով մայիսի 28-ի խորհրդի մասին։ «Այս օրը մեծ նշանակություն ունի, քանի որ, վսյո տակի, 92 տարի առաջ պետականություն ունեցանք։ Դրա արդյունքները մենք հիմա ենք քաղում՝ Շուշիի ազատագրումն ու այլ հաղթանակները»,- ասել է Բաղմանյանը:

NEWS.am-ը գեներալ-մայորից փորձել է պարզել՝ որո՞նք են երրորդ հանրապետության առաջ կանգնած մարտահրավերները, ինչին ի պատասխան՝ Բաղմանյանն ասել է. «Ես հո քաղաքական գործիչ չե՞մ, որ ասեմ՝ ինչ կլինի, կամ չի լինի։ Ես զինվորական մարդ եմ։ Թող քաղաքական գործիչները նման հարցերի պատասխանեն։ Ես ուրիշ խնդիր եմ կատարում»: Իսկ եթե երկրորդ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունենա, երրորդ հանրապետության բանակը կարո՞ղ է հաղթել այդ ճակատամարտում՝ գեներալ-մայորն այս հարցին արձագանքել է այսպես. «Իսկ դուք ո՞նց եք կարծում։ Իհարկե պատրաստ ենք, բա մենք ինչի՞ համար ենք ծառայում։ Մենք հենց դրա համար էլ կանք, բանակը կա, հենց դրա համար էլ կա։ Մի՜ վախեցեք, պատրաստ ենք»:

Հայկազ Բաղմանյանն ասել է նաեւ, որ պատերազմի, ճակատամարտի կամ զինված հարձակման վտանգ միշտ կա, ապա եւ բոլորիս մաղթել է առողջություն, երկրին էլ՝ խաղաղություն։