Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
Հիշեցնենք, որ վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանը օրերս նշանակվել էր Շիրակի մարզպետ: Իսկ Հայկ Հարությունյանի՝ արդեն նախկին պաշտոնը, ըստ շրջանառվող լուրերի, զբաղեցնելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը:


























