Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջին տեղում իշխող՝ «Ազգային միասնական շարժում» կուսկացությունն է։
Կուսակցության ներկայացուցիչ Գիգի Ուգուլավան հավաքել է 53,69 տոկոս ձայներ, երկրորդ տեղում 19,53 տոկոսով «Դաշինք Վրաստանի համար»-ի առաջնորդ Իրակլի Ալասանիան է։
Նշենք, որ մայիսի 30-ին Վրաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այդ թվում՝ պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի քաղաքապետի ուղղակի եւ միջանկյալ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների օրը երկրում աշխատել են 3 հազար 694 ընտրատեղամասեր։


























