Այսօր` մայիսի 29-ին ժամը 18-ին Ազատության հրապարակում շարունակվել է նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի նստացույցը: Մի քանի րոպե անց ոստիկանները նրան ուժով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք: Ոստիկանները թույլ չեն տվել երիտասարդներին նստացույց անել: Ամբողջ օրը Ազատության հրապարակում ոստիկանները, որոնցից շատերը եղել են քաղաքացիական հագուստով, հերթապահություն են անցկացրել, որպեսզի որեւէ ակցիա տեղի չունենա:

Հիշեցնենք, որ սկսած մայիսի 28-ից Վարդգես Գասպարին եւ նրան միացած Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդները Ազատության հրապարակում բողոքի նստացույց են անցկացնում, պահանջելով վերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը, վերջ տալ բանակում եւ ոստիկանությունում խոշտանգումներին, ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Վարդգես Գասպարիին մի քանի ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահելուց հետո ազատ են արձակել, այդպես էլ բացատրություն չտալով, թե ինչու էին բերման ենթարկել նրան: