Այսօր` մայիսի 29-ին Խաղաղապահների միջազգային օրն է: Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով` այս տարի առաջին անգամ նշվում է նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի օր: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում ժամը 10-ից մեկնարկել է մարտական դրոշի հանձնման հանդիսավոր արարողություն:
Նշենք, որ հայ խաղաղապահները 2004թ. փետրվարից հունական զինուժերի կազմում առաքելություն են իրականացնում Կոսովոյում, 2005թ. հունվարից մինչև 2008թ. հոկտեմբերը լեհական բազմազգ դիվիզիայի կազմում` Իրաքում, իսկ այս տարվա հունվար-փետրվարից Գերմանիայի Դաշնության զինված ուժերի կազմում` Աֆղանստանում:
Նշենք նաեւ, որ մայիսի 29-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին որոշումը ՄԱԿ-ը կայացրել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին:


























