Շատերը մորին դուր է գալիս դրա համի եւ հոտի շնորհիվ։ Վայրի բնության մեջ այն բավականին հազվադեպ երեւույթ է: Այդ իսկ պատճառով շատ ընկերություններ այդ բույրի սինթետիկ փոխարինիչներ են արտադրում:
Գերմանացի գիտնականներին հաջողվել է վայրի մորու հոտ մշակել ուտելի սնկի օգնությամբ, որը ստացվել է սեւ հաղարջի հյութերի արտադրության թափոններից։ Օգտագործել են պորիա կոկոսի սունկը: Այն կարող է քայքայել բազմատեսակ մթերքներ, ինչպիսիք են թեյը, գազարի կեղեւը եւ այլն: Այդ վերամշակման ժամանակ սունկը մրգերի եւ ծաղիկների հոտ է արտազատում:
Գիտնականները սունկ են աճեցրել՝ դրանք սնելով սեւ հաղարջի հյութով, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել։ Այնուհետեւ նյութին ամոնիումի նիտրատ, նատրիումի L-ասպարատ մոնոհիդրատ, մոնոկալիումի ֆոսֆատ եւ մի շարք այլ հավելումներ են ավելացրել։ Այդ նյութերի ավելացումով սնկերը սկսել են մերու հոտ արձակել։
Հետագա վերլուծության արդյունքների հիման վրա հաջողվել է պարզել, որ սնկերը սկսել են ցնդող մոլեկուլներ արտազատել, որոնք մորու հոտի հիմքն են։ Փորձագետները հայտնել են, որ այս մշակումը կբարելավի արտադրվող արհեստական բուրավետիչների որակը եւ դրանք ավելի էկոլոգիապես մաքուր կդարձնի:





























