Նոր Զելանդիայի խորհրդարանի դիմաց կորոնավիրուսի դեմ սահմանափակումների դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ ձերբակալվել է 120 մարդ, վիրավորվել է երկու ոստիկան, հաղոդում է Euronews-ը։ 

Ցուցարարները հետեւել են բեռնատարների կանադացի վարորդների օրինակին եւ իրենց միջոցառումն անվանել «Convoy 2022»։

Հունվարի վերջին Նոր Զելանդիան կորոնավիրուսի տարածման պատճառով անցել է տագնապի կարմիր (առավելագույն) մակարդակի։

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ցուցարարներին խորհուրդ է տվել պահպանել կանոնները եւ լքել խորհրդարանի տարածքը՝ նշելով, որ ոչ բոլոր նորզելանդացիներն են կիսում նրանց տեսակետը։