ԱՄՆ աճող դոլարն արդեն «վտանգի ազդանշաններ» է ուղարկում, նախազգուշացնում են տնտեսագետները։ Դաշնային պահուստային համակարգի գնաճը զսպելու ագրեսիվ ջանքերը հանգեցրել են դոլարի աճի՝ հասցնելով այն պատմական առավելագույնին, ինչն էլ ավելի է նպաստում գնային ճնշման ջանքերին։ Բայց պետք է զգուշանալ անցանկալի կողմնակի ազդեցությունների հնարավորությունից, գրել է Market Watch-ը։
«ԴՊՀ-ն ամենաագրեսիվներից մեկն էր, եւ 2021թ. կեսին դոլարը խիստ ամրապնդվեց։ Վճռական դեզինֆլյացիան ԴՊՀ-ի կողմից եւ դոլարի շարունակվող ամրապնդումը կարող են հանգեցնել ավելի լուրջ պարտքային խնդիրների մի շարք երկրների համար, որոնց շուկան նոր է ձեւավորվում, ինչպես նաեւ զարգացող երկրների համար»,- գրել են Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) էկոնոմիկայի պրոֆեսոր Մորիս Օբստֆելդը եւ մի շարք այլ եհղինակներ Վաշինգտոնում ներկայացված զեկույցում։
ԱՄՆ դոլարի ինդեքսը՝ ICE DXY, -1,01%, հինգշաբթի ընկել է 0,2 տոկոսով, բայց տարեսկզբից ավելացել է 14,3 տոկոսով եւ այս շաբաթ հասել է 2022թ. ամենաբարձր մակարդակին՝ պատմական առավելագույնին հիմնական մրցակիցների հանդեպ՝ վաճառվելով ավելի քան 144 ճապոնական իենով՝ USDJPY, -1,32% այս շաբաթ՝ 1998թ. ի վեր առաջին անգամ, այն դեպքում, երբ բրիտանական ֆունտը՝ GBPUSD, 1,08%, իջել է՝ հասնելով 35-ամյա նվազագույնին դոլարի հանդեպ։
Մտավախությունները մասամբ կապված են այդ երկրներում համավարակի ժամանակ դոլարով պարտքի աճի հետ։ Դոլարի կտրուկ աճը դժվարացնում է դոլարով վարկերի մարումն այդ երկրներում։
Նշվել է, որ զարգացող շուկաների ընդհանուր արտաքին պարտքային պարտավորությունների ավելի քան 80 տոկոսը արտարժույթով է, հիմնականում՝ ԱՄՆ դոլարով, իսկ որոշ երկրներում «ներքին արժույթի անհամապատասխանությունն ստեղծում է եւս մեկ պոտենցիալ խզման գիծ»։
«Ավելի ուժեղ դոլարը ինքնին տանում է դեպի ավելի կոշտ ֆինանսական պայմանների՝ թուլացնելով պարտապանների հաշվեկշիռները... բարձր ռիսկը համաշխարհային շուկաներում, որպես կանոն, բարձրացնոմ է դոլարի փոխարժեքը, քանի որ ներդրողները ամենուրեք անվտանգություն են փնտրում, ինչը ենթադրում է բացասական հարաբերակցության եւս մեկ խողովակ դոլարի ուժի եւ EMDE մակրոտնտեսական ցուցանիշների միջեւ»,- նշել են նրանք։
Փաստաթղթում նշվել է, որ զարգացող երկրները կարող են պաշտպանվել աճող դոլարից՝ վերահսկելով դոլարով պարտքը, ճկուն փոխարժեքներ մտցնելով եւ երաշխավորելով, որ իրենց կենտրոնական բանկերը կունենան ուժեղ հակագնաճային վստահություն։ Նշվել է, որ եվրոգոտու մի քանի կենտրոնական բանկեր սկսել են բարձրացնել հաշվեդրույքներն անցած տարի՝ գերազանցություն ստանալով ԴՊՀ-ի եւ զարգացած երկրների կենտրոնական բանկերի հանդեպ, որոնք կարող են որոշ պաշտպանություն ապահովել ճգնաժամից, բայց կդանդաղեցնեն ներքին աճը։




























