Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել է Հարրի Փոթերի եւ Էլիզաբեթ II-ի պատկերներով վերջին մետաղադրամն է թողարկել: Այդ մասին գրում է Mirror-ը։

«Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի հրատարակման 25-ամյակի պատվին թողարկվել է 50 պենսանոց նոր մետաղադրամ՝ Հոգվարթսի էքսպրեսի պատկերով: Սա 50 պենսանոց վերջին կոլեկցիոն մետաղադրամն է, որի մյուս կողմում պատկերված է Նորին Մեծություն Եղիսաբեթ II-ի դիմանկարը:

Ընդհանուր առմամբ հավաքածուն ներառում է չորս մետաղադրամ։ Դրանցից առաջին երկուսի վրա հանգուցյալ թագուհու դիմանկարն է, իսկ վերջին երկուսի վրա՝ Չարլզ III թագավորի պաշտոնական դիմանկարը։ Հարրի Փոթերի երկրպագուները կկարողանան ընտրել մետաղադրամների չորս նմուշներից՝ Հարրի Փոթերի, Հոգվարթսի Էքսպրեսի, պրոֆեսոր Դամբլդորի եւ Հոգվարթս դպրոցի պատկերներով։

Թագավորական դրամահատարանի կոլեկցիոներների հետ կապերի տնօրեն Ռեբեկա Մորգանն ասել է. «Թագավորական դրամահատարանի «Հարրի Փոթերի հավաքածուն եզակի հնարավորություն է Հարրի Փոթերի կոլեկցիոներների եւ երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Դիմանկարի փոփոխությունն այս հավաքածուն դարձնում է շատ պահանջված: 70 տարի շարունակ Եղիսաբեթ II թագուհու դիմանկարը պատկերված է թագավորական դրամահատարանի կողմից թողարկված բրիտանական բոլոր պաշտոնական մետաղադրամների վրա»։