Հնդկաստանից որմնադիր Գանաուրի Պասվանը միայնակ զառիթափ բլրի վրա տաճար տանող սանդուղք է կառուցել: Դրա համար պահանջվել է ութ տարի եւ 400 քար, գրում է Oddity Central-ը։
Պասվանն ապրում է Բիհար նահանգում՝ մի գյուղում, որը գտնվում է 450 մետրանոց բլրի ստորոտին, որի գագաթին կանգնած է Բաբա Յոգեշվար Նաթհի տաճարը։ Մի օր որմնադիրը տեսել է, թե ինչ դժվարությամբ են հավատացյալ ծերերը, երեխաներն ու հաշմանդամները բարձրանում տաճար, եւ որոշել է օգնել նրանց:
Հնդիկը վերցրել է մուրճն ու հատիչը, մի քանի քար է հավաքել լանջերին ու դարձրել է դրանք առաջին աստիճաններ։
«Չգիտեմ, թե որտեղից ինձ այդքան համբերություն ու էներգիա։ Այդ առաջադրանքն ինձ երբեք դժվար չի թվացել։ Ես պարզապես ուզում էի հավատացյալների համար հեշտացնել նրանց կողմից պաշտելի Շիվա հասնելը»,- ասել է Գանաուրին:
Սկզբում նրան աջակցել են միայն կինը եւ երկու որդիները։ Այժմ նրան փորձում են օգնել հարյուրավոր մարդիկ, որոնք արդեն սկսել են օգտվել աստիճաններից։





























