Պղնձի գինը հինգշաբթի առավոտյան իջնում է 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 1,07 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 217 դոլար։ Մեկ օր առաջ ֆյուչերսը թանկացել էր 0,9 տոկոսով։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,23 տոկոսով՝ 8 516,5 դոլար, ալյումինիումինը իջել է 0,69 տոկոսով՝ 2 444 դոլար, ցինկինը իջել է 2,41 տոկոսով՝ 3 238,5 դոլար։