Նախնական տվյալներով՝ տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, զոհվել է հրդեհի պատճառով, որն ուրբաթ առավոտյան բռնկվել է Լիոնից ոչ հեռու գտնվող Վո ան Վելենի բնակելի տանը, տեղեկացրել է Reuters-ը։
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ այս փուլում հրդեհի պատճառը պարզել չի հաջողվել։ Տեղում աշխատում է 170 հրշեջ։
Հրդեհը բռնկվել է ուրբաթ, վաղ առավոտյան, Վո ան Վելենում գտնվող բնակելի տանը։ Հրդեհի վայրը պատնեշվել է։




























