Մալայզիայում, ֆերմայի քեմփինգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Փրկարարները որոնում են մոտ 20 մարդու, որոնք դեռեւս համարվում են անհետ կորած, տեղեկացրել է AFP-ն։
Հրշեջ-փրկարարական ծառայության օպերատիվ բաժնի տնօրեն Հիշամ Մոհամադը լրագրողներին ասել է, որ «ժամը 13.00-ի դրությամբ զոհվել է 16 մարդ։ Ներկա պահին որոնումները կենտրոնացած են մնացած 17 մարդուն գտնելու ուղղությամբ»։
Հարյուրավոր պետական ծառայողներ, ներառյալ ոստիկանությունը եւ փրկարարները, եղել են քեմփինգի տարածք տանող ճանապարհի մոտ։
Նշվել է, որ «քեմփինգն աշխատել է առանց արտոնագրի», եւ օպերատորները կպատժվեն, եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի։




























