Միչինգանում մարդակերին ցմահ ազատազրկման են դատապարտել` Սուրբ Ծննդի նախօրեին սպանելու եւ մասնատելու համար մի տղամարդու, ում հետ ծանոթացել է ծանոթության համար նախատեսված հավելվածի միջոցով 2019 թվականին:

53-ամյա Մարկ Լատունսկին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամ ազատման հնարավորության այն բանից հետ, երբ սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել 25-ամյա վարսավիր Քեւին Բեկոնի մահվան համար:

Նա քննիչներին խոստովանել է, որ դանակահարել է Բեկոնին ապա մասնատել եւ կերել մարմնի մասերը: Նրա խոսքով՝ ինքը կտրել է տուժածի ամորձիները եւ կերել դրանք, ինչպես նաեւ ցանկացել է չորացնող սարք գնել՝ ապխտած միս պատրաստելու համար: