Ավստրալիայի նախկին փոխվարչապետ Մայքլ ՄքՔորմակն սեփական փորձով հասկացել է, որ քաղաքավարությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Պատգամավորը տուժել է մի ամբողջ գավաթ սակաու խմելու հետեւանքով`կարծելով, որ այն նման է Հարավային Խաղաղօվկիանոսյան կավային: Սակայն, ինչպես ջրազրկումից վերականգնվելու համար հիվանդանոց գնալիս պարզել է, որ սակաուն ավելի թունդ է եւ խորհուրդ է տրվում կում-կում խմել:
The Guardian-ի հետ զրույցում ՄքՔորմակը լավ տրամադրություն է ունեցել եւ նշել է, որ հարգանքից ելնելով հինգ բաժակ կավա է խմել՝ սակաու փորձելուց մեկ օր առաջ: Նա նշել է, որ խմելուց 10-15 րոպե հետո արտգործնախարար Պենի Վոնգին ասել է, որ լավ չի զգում:
ՄքՔորմակը Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության կազմում շրջագայել է Խաղա օվկիանոսում: Պատվիրակությունը վեցժամյա այց է իրականացրել Միկրոնեզիայի Դաշնային նահանգներում, որտեղ նշել են երկկողմ հարաբերությունների 35-ամյակը: Միջոցառման ընթացքում խմել են սակաու եւ պարել:
Թեև սակաուն ալկոհոլային չէ, այն, ինչպես եւ Խաղաղ օվկիանոսում մատուցվող այլ կավաները, հայտնի է թմրամիջոցների իր հանգստացնող ազդեցությամբ: Պատշաճ օգտագործման դեպքում այն կարող է նվազեցնել անհանգստությունը եւ օգնել ցավազրկման հարցում:
ՄքՔորմակին հիվանդանոց են տեղափոխել պատվիրակության անդամները, որտեղ նա բուժում է ստացել ջրազրկման դեմ:





























