ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը․ ընթացակարգը կավարտվի դեկտեմբերի 16-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ պատժամիջոցների հերթական փաթեթի համաձայնեցման գրավոր ընթացակարգը կավարտվի մինչեւ դեկտեմբերի 16-ի կեսօր: Տեղեկությունն այն մասին, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են նոր սահմանափակումները, հաստատել է ԵՄ-ում այս տարի նախագահող Չեխիան։




























