Ավստրիան Ուկրաինային 5 միլիոն եվրո կտրամադրի էներգետիկ ենթակառուցվածքների շտապ վերանորոգման համար, գրում է Kronen Zeitung թերթը՝ հղում տալով էներգետիկայի դաշնային նախարարությանը։
Այս կերպ Վիեննան նախատեսում է աջակցել խաղաղ բնակչությանը, ասվում է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնորե Գեւեսլերի եւ փոխկանցլեր Վերներ Քոգլերի համատեղ հայտարարության մեջ։
Նախարարը Կիեւին միջոցների փոխանցումն անվանել է համերաշխության ակտ, որն անհրաժեշտ է Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքը վերականգնելու համար։





























