Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերը հավանություն է տվել բրնձի եւ այլ պարենային ապրանքների մաքսատուրքերը մինչեւ հաջորդ տարվա վերջ երկարաձգելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության առաջարկին՝ գնաճի դեմ պայքարելու համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ֆիլիպինների նախագահական գրասենյակին:

Վերանայված սակագների ժամկետը, որը հաստատվել է 2021 թվականին, պետք է լրանա այս տարվա վերջին, սակայն գնաճը, որը հասել է 14 տարվա առավելագույնին, ստիպել է երկարաձգել այդ ժամկետը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

Սա նշանակում է, որ բրնձի ներմուծման մաքսատուրքը կպահպանվի 35%, իսկ եգիպտացորենի եւ խոզի մսի ներմուծման մաքսատուրքը՝ համապատասխանաբար 5%-ից 15% եւ 15%-ից 25%, ասվում է մամուլի քարտուղարության հաղորդագրությունում։

Էլեկտրաէներգիայի արտադրության առանցքային վառելիքի՝ ածխի ներմուծման սակագինը մինչեւ հաջորդ տարվա վերջ կմնա զրոյական մակարդակում, սակայն պարբերաբար կվերանայվի։

Սպառողական գների գնաճը նոյեմբերին կազմել է 8,0%, ինչը զգալիորեն գերազանցում է Ֆիլիպինների կենտրոնական բանկի նպատակային միջակայքը, որը  այս տարվա եւ միջնաժամկետ հեռանկարում կազմում է 2-ից 4 տոկոս:

Գնաճի Ֆիլիպինների Կենտրոնական բանկին ստիպել է այս տարի յոթ անգամ բարձրացնել տոկոսադրույքները եւ ծրագրել հետագա խստացում՝ գնաճը վերադարձնելու նպատակային մակարդակին: