Աթենքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով անվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ տուժել, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ERT-1 հունական հեռուստաալիքին։

Միջադեպը տեղի է ունեցել Աթենքի Նեա Սմիրնի հրապարակի սրճարանում։ Չարագործը ատրճանակով կրակել է ալբանացի մի տղամարդու վրա։ Վիրավորվել են 35-ամյա մի կին եւ մի տղամարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Հավանաբար, հրաձգության պատճառը քրեական հիմք է ունեցել։ Ոստիկանների տեղեկացմամբ՝ սպանված ալբանացին կապված է տեղի քրեական աշխարհի հետ։ Մահացած մյուս տղամարդը եւ վիրավորված կինը սրճարանի պատահական այցելուներ էին։

Կրակոցներից հետո Նեա Սմիրնա հրապարակում խուճապ է սկսվել. տեղի սրճարաններ եւ գարեջրատներ շատերը եկել էին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Կրակողը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։