Թաիլանդի ռազմածովային ուժերի «Սիկհոթհաի» կորվետը (երկրորդ կարգի նավ) կեսգիշերին մոտ, Սիամի ծոցում պարեկման ժամանակ, խորտակվել է, 75 նավաստիներ փրկվել են, 31 մարդ դեռ մնում է ջրում, ինտենսիվ որոնողական աշխատանքներ են կատարվում, երկուշաբթի տեղեկացրել է Թաիլանդի ՌԾՈւ մամուլի ծառայությունը։

Սիամի ծոցում՝  Պրաչուապկիրիկխան նահանգից 20մղոն հեռու, նավը խիստ թեքվել է, եւ զգալի ծավալով ջուր է լցվել նավ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել էլեկտրացանցի կարճ միացում, շարժիչներն անջատվել են, նշել են ՌԾՈւ մամուլի ծառայությունում։

Բարձր ալիքների հարվածները եւ ուժեղ քամին եւս մեկ անգամ ճոճել են նավը, որը չի կարողացել ուղղել թեքումը, նշվել է հաղորդագրությունում։ Տեղի ժամանակով ժամը 00.12-ին նավը խորտակվել է։

ՌԾՈւ-ի հաղորդմամբ՝ անձնակազմի բոլոր 106 անդամները նավի խորտակման պային փրկօղակներով են եղել։