Հինգ մարդ զոհվել է կանադական Օնտարիո նահանգի բնակելի տներից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, կրակողը վնասազերծվել է, տեղեկացրել է Global News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Տեղի ոստիկանապետ Ջիմ Մաքսվինը հայտարարել է, որ մեկ հոգի էլ տուժել է եւ հոսպիտալացվել։ Ոստիկանությունը հույս ունի, որ տուժածը ողջ կմնա։
«Յորքի տարածաշրջանային ոստիկանության պետը հայտարարել է, որ հինգ մարդ զոհվել է Վոն քաղաքում կիրակի երեկոյան շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով... Սպանվել է նաեւ եւ կասկածյալը։ Մաքսվինի խոսքով՝ ոստիկանը կրակել է հրազենից, ինչի հետեւանքով կասկածվողը մահացել է»,- նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։
Հանցագործության դրդապատճառներն առայժմ անհայտ են։




























