ԵՄ երկրները հուսահատ ջանքեր են գործադրում, որպեսզի համաձայնեցնեն բնական գազի գների սահմանափակման ծրագրերը, որը ամիսներ շարունակ պառակտում է կառավարություններին, քանի որ տարածաշրջանը բախվում է աննախադեպ էներգետիկ ճգնաժամի, գրում է Bloomberg-ը։

Երկուշաբթի օրը Բրյուսելում հավաքված էներգետիկայի նախարարները քննարկում են Չեխիայի վերջին փոխզիջման նախագիծը՝ վերին շեմը մեկ ՄՎտ/ժ-ի համար մինչեւ 180 եվրո իջեցնելու վերաբերյալ:

Անդամ պետությունների մեծ մասը ցանկանում է նվազեցնել Եվրահանձնաժողովի առաջարկությունների սահմանը: Հարցն այժմ այն է, թե որքան: Գերմանիան՝ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունը, կոչ է արել զգուշանալ շուկայում չափից ավելի միջամտությունից:

Գործարք կնքելու անկարողությունը բանավեճը հաջորդ տարի տեղափոխելու ռիսկ է պարունակում, երբ ձմեռը արդեն ամենաթեժ կետում կլինի, ուստի նախարարները շտապում են գործել հիմա: Հոլանդական գազի գնահատված ֆյուչերսները ներկայումս վաճառվում են մոտ 110 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց: Սակայն կտրուկ ցրտելը կամ մատակարարումների հետագա խախտումները կարող են գների հերթական աճի պատճառ դառնալ:

Վտանգված է 17 տրիլիոն դոլար արժողությամբ ԵՄ տնտեսության ապագան, որտեղ էներգակիրների բարձր գներն արդեն իսկ խթանել են գնաճը եւ սպառնում են տարածաշրջանը մղել դեպի անկում: Ճգնաժամը ծանր հարված է հասցրել եվրոպական կառավարությունների բյուջեներին, քանի որ գնահատականներից մեկի համաձայն՝ նրանք ավելի քան 700 միլիարդ եվրո են հատկացրել ընկերություններին եւ սպառողներին օգնելու համար: Բայց նրանք դեռ ընտրողների կողմից ճնշման տակ են:

«Ոչ ոք, այդ թվում՝ ես, ոչինչ չունենք ցածր գների դեմ»,- լրագրողներին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ հավելելով, որ լուծման հույս ունի։

Թեեւ գների վերին շեմի կարգավորման նախագիծը պաշտոնապես պահանջում է անդամ երկրների որակյալ մեծամասնության աջակցությունը, Չեխիայի նախագահությունը փորձել է ավելի լայն փոխզիջում գտնել: Սակայն Սիկելան չի բացառել, որ երկուշաբթի օրը քվեարկություն կանցկացվի, եթե բոլոր անդամ երկրների աջակցությունը շահելու իր փորձերը ձախողվեն, ինչը թույլ կտա արդյունավետորեն հաղթահարելով գերմանական ընդդիմությունը:

Գազի գների սահմանափակման մասին համաձայնագիրը նաեւ էներգիայի ավելի բարձր զսպելու լայն միջոցառումների փաթեթից օգտվելու հնարավորություն կտա: Գազի եւ էլեկտրաէներգիայի գները այս տարվա սկզբին բարձրացել են ռեկորդային մակարդակի այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է մատակարարումները:

Չեխիայի վերջին փոխզիջման նախագծի համաձայն, այսպես կոչված, գազի շուկայի ճշգրտման մեխանիզմը կսկսի գործել, երբ մեկ ամիս առաջ TTF պայմանագրերը երեք աշխատանքային օրվա ընթացքում գերազանցի 180 եվրոն մեկ ՄՎտ/ժ-ի համար: Այն նաեւ պահանջում է, որ ՀԲԳ-ի կանխորոշված գնային զամբյուղի հետ տարբերությունը գերազանցի 35 եվրոն։

Բացի այդ, նոր նախագիծը հանձնաժողովին թույլ է տալիս դադարեցնել միջամտությունը շուկայում, եթե դա խաթարում է գազի պահանջարկը նվազեցնելու ԵՄ միջոցառումները։ Գործադիր մարմինը նույնպես անհապաղ կկասեցնի մեխանիզմը, եթե այն սպառնա մատակարարման անվտանգությանը։ Գերմանիան եւ որոշ այլ երկրներ մտահոգություն են հայտնել, որ Եվրոպայում գների սահմանափակումը կարող է տարածաշրջանն ավելի քիչ գրավիչ դարձնել ամբողջ աշխարհում վաճառողների համար այն ժամանակ, երբ ԵՄ-ն այլընտրանքներ է փնտրում ռուսական մատակարարումների համար:

«Այսօր եկել է որոշիչ ժամանակը, ուստի եկեք հոգ տանենք, որ բոլորը համաձայնեն գտնել փոխզիջում, որն իսկապես կաշխատի»,- ասել է Մալթայի շրջակա միջավայրի, էներգետիկայի եւ ձեռնարկությունների նախարար Միրիամ Դալլին: