Financial Times-ին տված հարցազրույցում Ռուբինին ասել է, որ հին ու նոր խնդիրների միախառնումը ռիսկեր է ստեղծում ողջ աշխարհի համար։ «Կարծում եմ, որ աշխարհն իրականում գնացքի դանդաղ կործանման մեջ է: Նոր լուրջ սպառնալիքներ են ի հայտ եկել, որոնք նախկինում չկային, եւ դրանք կուտակվում են, իսկ մենք գործնականում ոչինչ չենք անում դրա դեմ»,- ասել է նա։
Նա զգուշացրել է, որ գնաճի, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության եւ երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկի համադրությունը կարող է հսկայական գլոբալ հետեւանքներ ունենալ: «Մենք պետք է սովորենք ապրել բարձր զգոնության պայմաններում»,- ասել է նա: Դրական արդյունքի համար մեզ անհրաժեշտ կլինի հաջողություն, համաշխարհային համագործակցություն եւ գրեթե աննախադեպ տնտեսական աճ։
Նա նախազգուշացրել է, որ առաջիկա տնտեսական անկումը լուրջ կլինի։ «Դա կարճ եւ մակերեսային անկում չի լինի, այն կլինի խորը եւ ձգձգված»,- ասել է նա։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի 7,1% գնաճը եւ 3,7% գործազրկությունը` Ռուբինին նաեւ զգուշացրել է, որ աշխարհի ամենամեծ տնտեսությունը գրեթե անկասկած կբախվի ծանր վայրէջքի:





























