2023թ. ապրիլից ավստրալական Հյուսիսային տարածք շրջանի կառավարությունը նախատեսում է ճանապարհորդներից վճար գանձել տեսարժան վայրեր այցելելու եւ լուսանկարվելու համար, տեղեկացրել է Mirror-ը։
Մասնավորապես, վճարովի են դառնալու Էդիտ ջրվեժ, Լիտչֆիլդ ազգային պարկ եւ Մատարանկի տաք աղբյուրներ այցելությունները։ 85 պարկերից եւ արգելոցներից, որոնք գտնվում են Հյուսիսային տարածքի կառավարության կառավարման տակ, 50-ում այցելուներից գումար կգանձվի։
Մեկ ընտանիքի համար մեկ օրվա տոմսը կարժենա 25 դոլար։ Երկու շաբաթով ուղեւորությունները կարժենան 75 դոլար։ Տեղի բնակիչները չեն վճարելու։
Նորամուծությունը կարող է կրճատել սոցցանցերում տեսարժան վայրերի լուսանկարների տեղադրման թիվը, մտավախություն ունեն փորձագետները։ Բայց եւ, միեւնույն ժամանակ, լրացուցիչ միջոցները թույլ կտան նպաստել էկոհամակարգի պահպանությանը եւ ապագա սերունդների համար օբյեկտները պահել նախնական տեսքով։




























