2023 ֆինանսական տարում ԱՄՆ կառավարության գործունեության ֆինանսավորման մասին 1,7 տրիլիոն դոլար արժողությամբ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։ Այն ենթադրում է 44,9 միլիարդ դոլար հատկացնել որպես նոր հրատապ օգնություն Կիեւին եւ ՆԱՏՕ-ի գծով Միացյալ Նահանգների դաշնակիցներին: Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի բյուջետային հատկացումների կոմիտեի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Օրինագիծը ներառում է 44,9 միլիարդ դոլարի չափով հատկացում Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կոմիտեն նշել է, որ օրինագծում ներառված են պաշտպանության համար 858 մլրդ դոլարի եւ պաշտպանության ոլորտի հետ չկապված 722,5 մլրդ դոլարի ծախսեր։





























