Ռուսաստանում հակասական տեսակետներ, թե արժի արդյոք Ուկրաինայում նոր հարձակում սկսել, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան՝ կրկնելով, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիեւին՝ անկախ զարգացման սցենարից, հաղորդում է Reuters-ը։

«Իհարկե, ոմանք (Ռուսաստանի ներսում) կցանկանան շարունակել (նոր) հարձակողական գործողությունները Ուկրաինայում։ Կան նաեւ ուրիշներ, ովքեր իրականում կասկածներ ունեն Ռուսաստանի կարողության վերաբերյալ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը զինամթերքի «զգալի» պակաս է զգում, ինչն առաջնագծում լուրջ խնդիր է առաջացնում: «Շատ բաներ կան, որոնց բախվում են ռուսները՝ անհրաժեշտ սարքավորումների, զինամթերքի առկայության առումով, որոնք որոշակի սահմանափակումներ են դնում այն բանի վրա, ինչ նրանք կարող են ուզենալ անել»,- վստահեցրել է նա։