Պղնձի արժեքը չորեքշաբթի իջնում է, այն դեպքում, երբ ներդրողները նախկինի պես վստահ չեն պահանջարկի հարցում՝ կապված Չինաստանում կորոնավիրուսային իրավիճակի հետ, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,38 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,7 935 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,41 տոկոսով՝ 8 354,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,49 տոկոսով՝ 2 372,5 դոլար, ցինկինը՝ 2,34 տոկոսով՝ 3 082,5 դոլար։