Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան մնում են կայուն՝ ամանորյա եւ Սուրբծննդյան տոների նախօրեին, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսի գինն ավելացել է խորհրդանշական 0,05 տոկոսով՝ մեկ բարելը 80,03 դոլար, WTI հունվարյան ֆյուչերսինն իջել է 0,05 տոկոսով՝ 76,19 դոլար։

«Նավթը մնում է նախկին մակարդակին, ինչը զարմանալի չէ, քանի որ տարեվերջին արձակուրդների սեզոնն է, իսկ լիկվիդայնությունը մեծ չէ»,- «Բլումբերգ» գործակալությանը մեկնաբանել է Vanda Insights-ի հիմնադիր Վանդանա Հարին (Vandana Hari)։