Եվրախորհրդարանը ցնցած կոռուպցիայի գործը «դրամատիկ եւ կործանարար» է դարձել Եվրամիության հեղինակության համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական  խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրում Է Politico-ն:

Նրա խոսքով՝ այս սկանդալը բարդացրել է ԵՄ-ի պայքարը էներգետիկ ճգնաժամի դեմ։

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն պետք է դաս քաղի այս իրավիճակից, ինչպես նաեւ միջոցառումների փաթեթ ստեղծի, որպեսզի բացառվի կոռուպցիայի կրկնության հնարավորությունը: Նա նաեւ ընդգծել է, որ համարժեք պատասխան պետք է տալ մոտ ժամանակներս, հակառակ դեպքում՝ Եվրոպան կարող է լուրջ խնդիրների բախվել։