Եվրամիությունը կքննարկի ԵՄ-ին անդամակցելու Կոսովոյի դիմումը, երբ հունվարին Շվեդիան ստանձնի նախագահությունը:

Այս հայտը պետք է ուշադիր դիտարկել, քանի որ այն զգայուն հարց է շատ անդամ երկրների համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին:

ԵՄ 27 երկրներից հինգը չեն ճանաչել Կոսովոն որպես երկիր՝ 2008 թվականին Սերբիայից անկախության միակողմանի հռչակումից հետո։

Կոսովոն անցյալ շաբաթ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել: