ԱՄՆ Սենատը 93 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Լին Մ. Թրեյսիին հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ Կոնգրեսի համատեղ նիստում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից եւ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ:
Թրեյսին ներկայումս Հայաստանում ԱՄՆ դեսպանն է։ Մինչ այդ նա եղել է Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ Ավելի վաղ նա եղել է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալը, ինչպես նաեւ դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Թուրքմենստանում, Պակիստանում եւ Ղազախստանում։





























