Ոսկին հինգշաբթի առավոտյան աննշան թանկացել է՝ վաճառվելով մեկ տրոյական ունցիան 1 830 դոլարից մի փոքր ցածր գնով, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թուլացումը նպաստում է թանկարժեք մետաղի գնանշման բարձրացմանը։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 3,1 դոլարով կամ 0,17 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 828,5 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,33 տոկոսով՝ մեկ ունցիան 24,273 դոլար։
Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի հանդեպ) նվազել է 0,21 տոկոսով՝ 103,94 կետ։ Դոլարի էժանանալն ավանդաբար աջակցում է ոսկու պահանջարկի ավելացմանը՝ այն ավելի մատչելի դարձնելով այլ արժույթով գնելու համար։





























