Անցյալ շաբաթ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն իր ընդդիմադիր մրցակցին անվանել էր «ամբարտավան սրիկա»: Այժմ, շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով կազմակերպված աճուրդում, նրա մեկնաբանության սղագրությունը վաճառվել է ավելի քան 100 հազար ավստրալական դոլարով :
«Չեմ կարող ասել, որ ես նման բան սպասում էի... խորհրդարանում խոսափողի վերահսկողությունը վերածվեց 100 հազար դոլարի՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարող հիմնադրամի համար», - Facebook-ում գրել է Արդերնը՝ շնորհակալություն հայտնելով Նոր Զելանդիայի Libertarian ACT կուսակցության առաջնորդ Դեյվիդ Սեյմուրին, ով անցյալ շաբաթ զայրացրել էր Արդենին մի շարք սուր հարցերով:
«Նա այնքան ամբարտավան հիմար է, - ասել էր վարչապետը: Արտահայտությունը ձայնագրվել էր խոսափողով եւ պահպանվել պաշտոնական խորհրդարանական Hansard զեկույցում։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել:
Աճուրդի հաղթողը «կստանա խորհրդարանական զեկույցի շրջանակային տպագրությունը՝ հարգարժան վարչապետ Ջասինդա Արդերնի եւ նախկին ամբարտավան, «ACT» առաջնորդ Դեյվիդ Սեյմորի ստորագրություններով»,- ասվում է աճուրդի նկարագրության տեքստում։





























