Շվեդիայի տնտեսությունը հաջորդ տարի ավելի խորը եւ երկարատեւ ռեցեսիայի մեջ կընկնի, քանի նախկինում կանխատեսվում էր, քանի որ էներգակիրների գների աճը խթանում է գնաճը՝ հարվածելով տնային տնտեսություններին և բիզնեսին, գրել է Reuters լրատվական գործակալությունը`հղում տալով երկրի ֆինանսների նախարարությանը:

Ակնկալվում է, որ Շվեդիայի համախառն ներքին արդյունքը 2023 թվականին կնվազի 0,7%-ով, իսկ հաջորդ տարի ընդհանուր գնաճը կկազմի 6%:

«Ես հոկտեմբերին ասացի, որ Շվեդիան գնում է դեպի տնտեսական ձմեռ, եւ այժմ մենք տեսնում ենք, որ ձմեռը ավելի երկար է թվում, քան մենք կարծում էինք», - ասել է ֆինանսների նախարար Էլիզաբեթ Սվանտեսսոնը մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ նման վիճակը կշարունակվի մինչեւ 2024 թվականը:

Նախարարության տվյալներով՝ ներկայումս կանխատեսվում է, որ 2024 թվականին տնտեսությունը կաճի ընդամենը 1 տոկոսով՝ նախկինում նկատված 2 տոկոսի համեմատ, իսկ մինչեւ 2025 թվականը՝ մինչեւ 2,7 տոկոսով:

«Կարևոր է ասել, որ այժմ մենք ոչ թե տնտեսական, այլ էներգետիկ ճգնաժամի ենք ականատես լինում։ Շատ մարդիկ իսկապես պայքարում են… սակայն տնտեսությունն ընդհանուր առմամբ ոչ», - ասել է Սվանտեսսոնը:

Երկրի կենտրոնական բանկը, շարունակվող գնաճի դեմ պայքարելու նպատակով, այս տարի 4 անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ հասցնելով 2,5%-ի: