Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ժամանել է Վաշինգտոն՝ 45 միլիարդ դոլարի չափով սուրբծննդյան նվեր ստանալու համար, գրում է The American Conservative-ը:

«Զելենսկու այցը Վաշինգտոն նրա առաջին արտասահմանյան այցն էր այն բանից հետո, երբ գրեթե տասը ամիս առաջ սկսվեց ռուսական ներխուժումը:  Նա ժամանեց Վաշինգտոն՝ ռազմի դաշտից կես աշխարհ հեռավորության վրա։ Նա կրում էր զինվորական համազգեստ եւ զինվորական կոշիկներ։ Զելենսկին դերասան է եւ կատակերգու։ Նա գիտի՝ ինչպես արտահայտվել եւ շոու ցուցադրել։ Մեծ մասամբ դա չի փոխվել։ Կարճաժամկետ ուղեւորության օրակարգը ներառում էր նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպում, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիսը Սպիտակ տանը: Հանդիպման ժամանակ Բայդենը հայտարարեց, որ Ուկրաինան կստանա 1,85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմատեխնիկա եւ զինամթերք, ինչը  ներառում է ինչպես տեխնիկայի ուղղակի մատակարարում Ուկրաինա, այնպես էլ զինամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնք Ուկրաինային անհրաժեշտ կլինեն առաջիկա ամիսներին։ «Չափազանց կարեւոր է, որ բացի այս նոր հնարավորություններից, ինչպիսիք են բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերքը, փաթեթը ներառի Patriot հրթիռային մարտկոց»,-ասել է ԱՄՆ նախագահը։  

Մինչեւ երեկ ԱՄՆ-ն չէր ցանկանում Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռային համակարգ, քանի որ դրա օգտագործման համար անհրաժեշտ կլիներ կամ ամերիկյան օպերատորների օգտագործում  կամ ուկրաինական օպերատորների ինտենսիվ ուսուցում։ «Մենք ուկրաինական ուժերին կսովորեցնենք գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման ընթացիկ ջանքերի շրջանակում»,-ասել է նախագահը՝ լրացուցիչ մանրամասներ չհայտնելով այն մասին, թե արդյոք այդ վարժանքները կանցկացվեն Ուկրաինայում, ԱՄՆ-ում կամ երրորդ երկրում: Patriot համակարգի տրամադրման մասին հայտարարությամբ ԱՄՆ-ն շատ մոտ է նրան, որ բացահայտ ընդունի, որ օպերատորներ ունի Ուկրաինայի տարածքում։ Բայդենը հավաստիացրել է Զելենսկուն, որ ԱՄՆ-ի ժողովուրդն ամեն քայլափոխի Ուկրաինայի կողքին է։ «Եվ մենք մնալու ենք այնքան, որքան հարկավոր է»,-հավելել է նա։

Լիբերալ ժողովրդավարության հավերժական պատերազմը չի ավարտվել Աֆղանստանում: Այն պարզապես փոխել է ռազմաճակատը: Այնուհետեւ Զելենսկին ուղեւորվել է Կապիտոլիում, որտեղ ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստում, որտեղ օրենսդիրները քննարկել են են 1,7 տրիլիոն դոլար արժողությամբ համապարփակ փաթեթ, որը նախատեսում է Ուկրաինային հատկացնել 45 միլիարդ դոլար ռազմական եւ տնտեսական օգնություն։ 1,7 տրիլիոն դոլար արժողությամբ օմնիբուսը նախատեսում է 858 միլիարդ դոլար՝ ռազմական ծախսերի համար, եւ եւս 772 միլիարդ դոլար՝ ներքին ծրագրերի համար։ Հանրապետականներին բնորոշ մտահոգությունները պետական ծախսերի մակարդակի վերաբերյալ ստիպել են դեմոկրատներին համաձայնվել ներքին ծրագրերի, ինչպիսիք են առողջապահությունն ու կրթությունը, ինչպես նաեւ Covid-19-ի լրացուցիչ արտակարգ իրավիճակների ֆինանսավորումը եւ պարտքի վերին շեմի բարձրացումը մինչեւ հաջորդ տարվա վերջնաժամկետը: 

Ուկրաինայի առջեւ ԱՄՆ ընդհանուր պարտավորությունները վերջին տասն ամիսներին կգերազանցեն 100 մլրդ դոլարը, եթե Կոնգրեսն ընդունի համալիր փաթեթը։ Ինչպես եւ 45 մլրդ դոլարի չափով NDAA-ի վերաբերյալ վերջերս տեղի ունեցած բանակցություներում, որոնց մասին պայմանավորվել է Կոնգրեսը, դա ավելի մեծ օգնություն է Ուկրաինային, քան խնդրել էր Սպիտակ տունը։ Սպիտակ տան գումարը նախկինի պես կազմում էր ցնցող՝ 37,7 մլրդ դոլար։

Եվ Զելենսկու դիմումը Կոնգրեսին «քոթակի» վերջին գործիքը դարձավ։ Փելոսին աղաչում էր Կոնգրեսի անդամներին, որոնք մնացել էին տանը, հայտնվել դահլիճում։ Վարչակարգի լրագրողները փնտրում էին նրանց, որոնք հրաժարվել էին ծափահարել Զելենսկուն, եւ նրանց լուսանկարները տեղադրում էին սոցցանցերում, որպեսզի ամաչեցնեն նրանց եւ ստիպեն քվեարկել օմնիբուսի եւ Ուկրաինային օգնության օգտին։ Ամբողջն ուղղված էր հետեւյալին. եթե չաջակցեք 1,7 տրլն դոլարի պետական ծախսերին, ուկրաինական արյունը ձեր ձեռքերին կլինի։ Շատ քիչ բան է ասվել այն մասին, թե ինչպես է ուկրաինական օգնությունը կամ օմնիբուսն ընդհանուր առմամբ իսկապես բարելավելու սովորական ամերիկացիների կյանքը։

Զելենսկին չվախեցավ աջակցել Կոնգրեսի ղեկավարության կողմից ճնշման արշավին։ «Ձեր փողերը բարեգործություն չեն։ Դրանք ներդրումներ են գլոբալ անվտանգության եւ դեմոկրատիայի գործում, որոնց մենք վերաբերվում ենք ամենապատասխանատու ձեւով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Բայց, ինչպես ասել է Թաքեր Կառլսոնը Fox News-ից. «Իսկապես, ո՞րն է ակնկալիքը դրանից»։ Եվ գրեթե լսվել է ռազմարդյունաբերական համալիրի պատասխանը. «Բարձր»։

Առանց հակամարտության մեջ Ամերիկայի ունեցած ակնհայտ շահի՝ ամերիկյան օգնությունն Ուկրաինային բարեգործություն է։  Զելենսկին լավ կլիներ, որ հիշեր այս մասին։ Զելենսկու ամբողջ կառավարությունն անվճարունակ կլիներ առանց ԱՄՆ հարկատուների դոլարների։ Այնուամենայնիվ, նա անվճռականորեն շնորհակալություն է հայտնել նրանց եւ լրացուցիչ պահանջներ ներկայացրել, իսկ մեր քաղաքական գործիչները կանգնել եւ ծափահարում էին ապակիացած դեմքերով»։