Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել իր արեւելյան ջրերի ուղղությամբ, հայտարարել են Հարավային Կորեայի զինվորականները, տեղեկացրել է Reuters-ը։
Հարավային Կորեայի զինվորականները ժամը մոտ 16.32-ին գրանցել են հրթիռների արձակումը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքային շրջանից, նշվել է Սեուլի Շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունում։ Տեղեկացվել է, որ հարավկորեացի զինվորականներն ուժեղացրել են դիտարկման իրենց դիրքերը եւ պատրաստ վիճակում են՝ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ։
Երեքշաբթի ԱՄՆ-ը արձակել էր միջուկային մարտագլխիկներով ռմբակոծիչներ եւ ժամանակակից անտեսանելի ինքնաթիռներ Կորեական թերակղզու մոտ՝ հարավկորեական մարտական ինքնաթիռների հետտ համատեղ զորավարժությունների համար։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները բոլոր առկա ռազմական միջոցներով, ներառյալ միջուկայինը, ասիացի դաշնակցի պաշտպանությանը ԱՄՆ-ի կողմնակցության մասին երկկողմ համաձայնագրի մասն են կազմում։





























