Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստվում է փորձագետների մշտական տեղակայմանը ուկրաինական չորս ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլում:

«ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է գործակալության խմբերի մշտական տեղակայմանն ուկրաինական չորս միջուկային օբյեկտներում՝ Խմելնիցկի, Ռովենսկի, Հարավ-ուկրաինական ատոմային էլեկտրակայաններում, ինչպես նաեւ Չեռնոբիլի հարթակում, ինչի մասին անցյալ շաբաթ պայմանավորվել են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին»,-ասվում է հայտարարության մեջ։

Այդ առաքելություններն ուղղված կլինեն «ըստ անհրաժեշտության տեխնիկական աջակցության եւ օգնության ցուցաբերմանը, որպեսզի օգնեն պահպանել միջուկային եւ ֆիզիկական անվտանգության բարձր մակարդակը», նշել է կազմակերպությունը։