Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Միացյալ Նահանգների Հետախուզությունների դաշնային բյուրոյի կողմից ամենաշատը հետախուզվող տասը հանցագործներից մեկին, հայտնում է Sky News-ը։

Նոր Զելանդիայից 40-ամյա Մայքլ Ջեյմս Պրատը, ով ԱՄՆ-ում գտնվում է հետախուզման մեջ՝ սեռական շահագործման, սեռական բռնության եւ երեխաների անպարկեշտ լուսանկարներ անելու մեղադրանքներով, ձերբակալվել է Մադրիդի հյուրանոցներից մեկում։ Բացի այդ, նա մեղադրվում է ապօրինի եկամուտ ստանալու համար։ Մասնավորապես, նա, իր ենթադրյալ հանցագործությունների համար, վաստակել է ավելի քան 17 միլիոն դոլար:

ԱՄՆ դատախազության տվյալներով՝ տղամարդը զբաղվել է պոռնոգրաֆիայի արտադրությամբ եւ դրանում խաբեության միջոցով ներգրավել է անչափահաս ու երիտասարդ կանանց։ Հստակեցվում է, որ Պրատն ու նրա հանցակիցները համացանցում աշխատել են որպես մոդելներ։ Ենթադրվում է, որ նա կաշառել է կանանց եւ նկարահանված բովանդակությունը տեղադրվել է պոռնկագրական կայքերում։