Forbes USA-ի գնահատմամբ՝ 2022 թվականին աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 1,9 տրիլիոն դոլար։ FTX հեջ-ֆոնդի հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդը, երաժիշտ Քանյե Ուեսթը եւ Rivian-ի հիմնադիր Ար-Ջեյ Սքարինջան դուրս են մնացել միլիարդատերերի շարքերից։

2020 եւ 2021 թվականներին աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է տրիլիոնավոր դոլարներով, սակայն այս տարի նրանք բախվել են անկայուն ֆոնդային շուկայի, Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» եւ անզուսպ ինֆլյացիայի։

Forbes-ի գնահատմամբ՝ 2022 թվականին ամբողջ աշխարհի միլիարդատերերը կորցրել են 1,9 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերի 9-ի տվյալներով՝ նրանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 13,8 տրլն դոլարից մինչեւ 11,9 տրլն դոլար։ Միլիարդատերերի թիվը նույնպես նվազել է՝ 2671-ից մինչեւ 2523։

Ընկերությունները կրճատում են ծախսերը, ազատում աշխատակիցներին եւ հրաժարվում IPO- ից: Amazon-ի բաժնետոմսերն ընկել են գրեթե 50 տոկոսով, ինչը հանգեցրել է ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողության նվազմանը ավելի քան 80 մլրդ դոլարով: Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերն աել են 36 տոկոսով՝ զրկելով համահիմնադիրներ Լարի Փեյջին եւ Սերգեյ Բրինին ավելի քան 40 մլրդ դոլար կարողությունից։ Microsoft-ի բաժնետոմսերը դեկտեմբերի 9-ի դրությամբ նվազել են 27 տոկոսով՝ կրճատելով համահիմնադիր Բիլ Գեյթսի եւ նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի կարողությունը: Այնուամենայնիվ, Գեյթսի համար անհաջողակ տարին իր արժանիքն է. այս ամառ նա 20 միլիարդ դոլարի նվեր է մատուցել Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամին: Մարկ Ցուկերբերգն այս տարի կորցրել է մոտ 78 մլրդ դոլար, քանի որ Meta Platforms-ի բաժնետոմսերն ընկել են 66 տոկոսով: