Բժշկական մարիխուանայի խոշորագույն արտադրող ամերիկյան Curaleaf Holdings-ը հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում է ստացել ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչից։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Բորիս Յորդանը, գրում է Bloomberg-ը։

Նա պարզաբանել է, որ գումարը ստացվել է 2015-2017 թվականներին, երբ ընկերությունը նոր էր թափ հավաքում։ «Աբրամովիչը գումար է վերցրել  ներդրումների համար։ Այդ բոլոր միջոցները վաղուց վերադարձվել են՝ 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի վերջին։ Որքանով մեզ հայտնի է, այսօր Աբրամովիչը Curaleaf-ում բաժնետոմսեր չունի»,-ասել է Յորդանը։ 

Գործարարի խոսքով՝ Աբրամովիչն աշխարհում ամենապահանջված ներդրողներից է։ «Նրա ներկայությունը որպես ներդրող ընկալվեց որպես շատ մեծ պլյուս»,-ասել է նա։